Դեկտեմբերի 1 -ին Հեշտիայի թիվ 1 դպրոցի 11 -րդ դասարանի աշակերտները բաժանվել էին երկու խմբի եւ այցելում էին գյուղի միայնակ մեծահասակների բնակարաններ՝ առաջարկելով իրենց օգնությունը:
Վիկտոր Հովսեփյանի անվան դպրոցի, 11 -րդ դասարանի աշակերտներ՝ Միգել Մանասյանն ու Սուսաննա Կռունկյանը պատմեցին. «Նոյեմբերի 13 -ը համարվում էր բարության համաշխարհային օրը, չնայած մի քիչ ուշացումով բայց փորձել ենք ինչ որ ձեւով այդ միջոցառմանը մասնակցել, որովհետեւ բարություն անելու կամ որեւէ մեկին օգնելու համար երբեք էլ ուշ չէ»:
Սուսաննա Կռունկյանի խոսքով. «Այսօր այցելեցինք Լամարա Արոյանին ինչպես նաեւ Վարդիթեր Պիջոյանին, տղաները կոտրեցին փայտը, լիցքավորեցին վառարանը, իսկ մենք՝ աղջիկներով օգնեցինք տնային գործերում, լվացրեցինք ամանները, տունը մաքրեցինք, սրբեցինք պատուհանները եւ այլն… Մենք այս ամենը լուսանկարել ենք որպեսզի դրանք ցույց տանք դպրոցում, նկարները պետք է ամրացնենք պաստառի վրա եւ փակցնենք դպրոցի պատին, որպեսզի օգնելու այս գաղափարը օրինակ ծառայի բոլորին»:
Մանրամասները՝ ռեպորտաժում.