Նոյեմբերի 30-ին Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում կայացավ Հովհաննես Թումանյանի հեքիաթներից մի քանիսի ցուցադրությունը: «Կիկոսի մահը» հեքիաթի ցուցադրությունը կազմակերպել էր Մեծ Գոնդուրայի Մշակույթի տունը՝ Թելման Շիրինյանի գլխավորությամբ։
«Տերն ու ծառան» հեքիաթը բեմադրվեց Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնի կողմից՝ ռեժիսոր Արկադի Սիմոնյանի գլխավորությամբշ, իսկ Ջիգրաշեն գյուղի Մշակույթի տունը բեմադրեց «Քաջ Նազար» հեքիաթը՝ Լուսինե Մզիկյանի գլխավորությամբ։
Հեքիաթների բեմադրությունը նվիրված էր մեծանուն հայ գրող, Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին։
Ռեժիսոր Արկադի Սիմոնյանը նշեց, որ բեմադրությունը կայացավ որոշակի թերություններով, որոնք վերաբերում էին բեմական հագուստին և դեկորացիային։ Ըստ ռեժիսորի, սակայն դա չխանգարեց, որպեսզի հանդիսատեսը լիաթոք ծիծաղի և բավականություն ստանա։
Մանրամասները լսեք նյութում.