
Օրերս Խաբարովսկում անցկացվել է թեքվանդոյի 15-17 տարեկան պատանիների ռուսաստանյան առաջնություն, որում ծնունդով Ջիգրաշեն գյուղից Լևոն Էլոյանը ձեռք է բերել ոսկե մեդալ: Լևոնը առաջին անգամ էր հանդես գալիս որպես պատանի թեքվանդոիստ:
Առաջնությանը մասնակցում էին Ռուսաստանի 70 շրջանի թեքվանդոիստներ:
Լարված պայքարում Լևոն Էլոյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ ձեռք բերելով Եվրոպայի առաջնությանը մասնակցելու իրավունք:
15-ամյա Լևոնը հանդիսանում է սպորտի վարպետի թեկնածու, ՛՛Օլիմպ՛՛ մարզադպրոցի թեքվանդոիստ: Մեր պատանի հայրենակիցը սպորտով զբաղվում է 5 տարեկանից: