Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են: Դպրոցում անցկացվել է ջեռուցման համակարգ, ներկվել են պատերը, ներկառուցվել են սանհանգույցներ, դրսի պատերին կատարվել է սվաղ:
Նշված աշխատանքների իրականացման համար հատկացվել էր 130,000 լարի, իսկ մրցույթը շահել էր Արման Պողոսյանին պատկանող շինկազմակերպությունը 93 882 լարիի դիմաց: Ջեռուցման համակարգի անցկացման համար հավելյալ տրամադրվել էր 9000 հազար լարի գումար:
Դպրոցի տնօրեն Արմենուհի Ղարսլյանը նշեց, որ մյուս տարի նախատեսվում է նաև ցանկապատել դպրոցի տարածքը, քանի որ ամառային արձակուրդներին դպրոցի հարակից տարածքը բնակիչների կողմից վերածվում է արոտատեղիի անասունների համար: Տնօրենը հավելեց նաև, որ մյուս տարի նախատեսում են նաև շենքի արտաքին տեսահկողության սարք տեղադրել:
Հիշեցնենք, որ Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցը կառուցվել է 1988թ. և մինչ օրս շենքը հիմնանորոգման չի ենթարկվել: Փոխարենը անցկացվել է կոսմետիկ վերանորոգում, փոխվել են պատուհաններն ու տանիքը: Ներկայումս դպրոցում սովորում են 184 աշակերտ:
Նյութի մասին մանրամասներ է հաղորդում տնօրեն Արմենուհի Ղարսլյանը.