
Վերջերս հրապարակել էինք նյութ այն մասին, որ Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղում շարքից դուրս էր եկել կենտրոնական փողոցի խմելու ջրի խողովակը: Բնակիչները բողոքում էին, որ չունեն համապատասխան սարքավորումներ, որպեսզի կարողանան վերանորոգել այն:
Այսօր մեկնելով գյուղ, նկատեցինք, որ վերանորոգվել է ջրատար խողովակը: Բնակիչ Տոնականյան Նիկոլայի խոսքով, 1 ամսից ավել է դիմել էին քաղաքապետարան, ինչպես նաեւ տեղեկացրել գյուղապետին այդ հարցին լուծում տալու համար: ՛՛Դիմեցինք նաեւ SJGC գազամատակարարող ընկերության տնօրեն Ղումաշյան Ռազմիկին, նա ուղարկեց Նանայան Արմենին, գյուղի բնակիչներով հավաքեցինք 190 լարի գումար եւ տրամադրեցինք խողովակը նորոգելուն՛՛,-նշեց Նիկոլայը:
Մանրամասները՝ ռեպորտաժում.