Սպանել է բիզնես գործընկերոջը, դին այրել տակառում ու նետել գետը

Սպանել է բիզնես գործընկերոջը, դին այրել տակառում ու նետել գետը

Վրաստանի ՆԳՆ Իմերեթիի, Ռաչե-Լեխումիի և Քվեմո Սվանեթիի ոստիկանության բաժնի աշխատակիցները հետաքննությունների արդյունքում բացահայտել են 2018 թ. տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության դեպք:

Կանխամտածված սպանության գործով ձերբակալվել է նախկինում շորթելու մեղադրանքով  դատապարտված Ա. Թ-ին՝ ծնված 1979 թ-ին:

Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Խաշուրիի քաղաքապետարանում 2018 թվականի մայիսին, ֆինանսական վեճի արդյունքում սկսված ծեծկռտուքի ժամանակ, Ա. Թ-ն որսորդական հրացանով սպանել է իր բիզնես գործընկերոջը՝ Ն.Կ-ին, ապա հանցանքի հետքերը թաքցնելու նպատակով դին տեղավորել է մետաղական տակառի մեջ և այրել այն: Կիսաայրված դին սեփական մեքենայով տեղափոխել է ու տակառով նետել Ռիոնի գետը: Մեղադրյալը խոստովանել է կատարվածը։shantnews.am