Ավտովթարից տուժած տղան մահացել է

Ավտովթարից տուժած տղան մահացել է

24-ամյա երիտասարդ տղան, ով վնասվել էր Ախալցիխե-Ադիգենի ճանապարհին, Փարեխայի մոտ տեղի ունեցած ավտովթարում, Թբիլիսիի հիվանդանոցում,  դեկտեմբերի 2-ին, ժամը 19:00-ի սահմաններում, մահացել է:

Ախալցիխեի բնակիչ Թ.Ս.-ի մոտ նկատվում էին ծանր վնասվաքներ, այդ թվում նաև վզի խողովակների կոտրվածքներ:  Հիվանդանոցի մենեջերի խոսքով, երիտասարդ տղամարդը մահացել է, առանց գիտակցության գալու:

«Իրավիճակն ի սկզբանե ծանր էր,ծանր հիվանդ էր, ծանր վնասվածքներով և կոտրվածքներով:  Սա սպասելի էր ցանկացած պահի: Գիտակցության չէր եկել»,-  ասում է Բուբա Շալամբերիձեն:

Ավտոճանապարհային իրադեպը, որի ժամանակ վնասվել էր Թ.Ս.-ն Փարեխայի մոտ տեղի էր ունեցել նոյեմբերի 22-ին: Ավտովթարի հետևանքով տեղում մահացել էր 1 ուղևոր և վարորդը՝ 24 և 25 ամյա տղաներ: Թ.Ս.-ին տեղափոխել էին Թբիլիսի, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:tv9news.am