Սիսի փոքրիկ բնակչի հարցազրույցը ցնցել է համացանցը. Տեսանյութ

Սիսի փոքրիկ բնակչի հարցազրույցը ցնցել է համացանցը. Տեսանյութ

«Էս ճանապարհը ամենամեծ գլոբալ հարցն էր մեր գյուղի համար, դրա համար դիմեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու հիմա տեսնում ենք արդյունքը»: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Արարատի մարզի Սիս գյուղի 10-ամյա բնակիչ Սամվել Հովհաննիսյանը, ում շնորհիվ էր, որ բարձրաձայնվեց եւ լուծվեց գյուղի ասֆալտապատման հարցը:

«Էնքան մեծ խնդիր էր էդ ճանապարհը մեզ համար, որ բոլոր գյուղացիներն ասում էին՝ դիմենք վարչապետին: Ես էլ լսեցի, ասեցի: Պարոն վարչապետն ճանապարհը սարքեց ու վերջ, մնացածը մենք մեր գյուղով պետք է անենք, մեր երազած գյուղը ստեղծենք:

Էլ բան չեմ ուզելու վարչապետից, որովհետեւ մենք պետք է ստեղծենք մերը, ոչ թե ուրիշներից ուզենք: Ես Հայկ ձյային (գյուղապետ-խմբ) ասել եմ, որ էլ բան չեմ ուզելու: Ինքն էլ ասել ա՝ ճիշտ ես անելու: Կարանք, կոպիտ ասած, պարոն վարչապետին տուպիկ գցենք, սարքի, բայց պետք չի տենց անել: Մի անգամ արեցինք չհասկանալով, բայց դե հիմա»,-ասաց նա:

10-ամյա Սամվելը նաեւ նշեց, որ գյուղապետարանում հատակագիծ կա, որ եկեղեցի կառուցեն: Հարցին, թե որտեղից գիտի, թե ինչ կա գյուղապետարանում, տղան պատասխանեց, որ իրենք կայք ունեն. «Մենք ընդհանուր էջ ունենք, ամեն ինչ հրապարակվում է, էջին էլ եմ հետեւում, Հայկ ձյային էլ եմ հետեւում, գյուղին էլ եմ հետեւում»:

Լրագրողները հարցրին, թե որ մեծանա, կուզենա՞ աշխատել կառավարությունում, նա բացասական պատասխան տվեց. «Որ իմ նման մեկն էլ ինձ տուպիկ չգցի»: news.am