Աշակերտների գնահատման միջազգային ծրագրի (PISA) շրջանակներում անցկացված հետազոտության համաձայն, 2015 թվականից մինչև 2018 թվականը Վրաստանում վատթարացել է տարբեր ոլորտներում աշակերտների գիտելիքների մակարդակը:
Մասնավորապես, հետազոտության համաձայն, 2018 թվականին աշակերտները ընթերցանությունում ստացել են 380 միավոր, իսկ 2015 ին այդ ցուցանիշը 401 էր: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ցուցանիշը ՝ 487 է:
Ինչ վերաբերում է մաթեմատիկային, ապա Վրաստանն այս ուղղությամբ ունի 398 միավոր, իսկ նախորդ տարի ցուցանիշը կազմում էր 404:
Բնական գիտություններում Վրաստանն ունի 383 միավոր, իսկ նախորդ հետազոտության ժամանակ ուներ 411: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության միջին գնահատականը 489 է:
PISA-ի հետազոտությունն իրականացվում է 2000 թվականից և ուսումնասիրում է 15-ամյա աշակերտների գիտելիքները երեք ոլորտներում՝ ընթերցանություն, մաթեմատիկա և բնական գիտություններ: Հարցումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ: Վրաստանը այս ծրագրին մասնակցում է 2009 թվականից: 1tv.ge