
Նինոծմինդա քաղաքի Վրացական փողոցում Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները փոխում են քանդված և բաց վիճակում գտնվող կոյուղու դիտահորերը: Նրանց խոսքով, աշխատանքները բարդ է իրականացնել ձմեռային ցրտի պատճառով:
Հիշեցնենք, որ այս խնդիրը Վրացական փողոցում առկա էր արդեն 9 ամիս, որին NOR ռադիոկայանը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է իր նյութերում: