
2018 թվականին Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղի դպրոցում վերանորոգվեց կտուրը ինչպես նաեւ բարեկարգվեց միջանցքը, գումարը ներդրվել էր դպրոցի բյուջեից:
Տնօրեն Փառանձեմ Ստամբոլցյանի խոսքով. «2019 թվականին դպրոցի բյուջեից տրամադրվել է 4999 լարի գումար, որով վերանորոգվել է 1-ին եւ 9 -րդ դասարանները, փոխվել են դռները, հատակը, առաստաղը եւ ներկվել պատերը: Դպրոցը գազաֆիկացված չէ, ջեռուցվում է վառարաններով: Դպրոցը այս պահին ապահոված է վառելափայտով եւ նավթով: Հաջորդ տարվա համար մեր պլանով նախատեսել ենք եւս երկու դասարանի նորոգում, իսկ ջեռուցման համար ինչքանով տեղյակ եմ հաջորդ տարի պետք է գազաֆիկացվի եւ հույսով ենք մյուս տարի կսկսվեն աշխատանքները»:
Ներկա պահին Ղաուրմայի դպրոց են հաճախում թվով 38 աշակերտ իսկ ուսուցումը 9 ամյա է:
Մանրամասները՝ ռեպորտաժում.
Վերանորոգված դասարանները
Դպրոցի միջանցքը
Վառարանները