«Ընդդիմության գործողությունների միասնական պլանն անփոփոխ է. շարունակական բողոքի ցույցեր կառավարության դեմ», — այս մասին ասել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Իրակլի Աբեսաձեն՝ խոսելով ընդդիմության առաջիկա ծրագրերի մասին:
Նրա խոսքերով, դեկտեմբերի 6-ին ընդդիմությունը Թբիլիսիին զուգահեռ հանրահավաք կանցկացնի նաև Քութայիսիում։
«Այս մարդիկ անընդհատ պետք է զգան, որ իրենց ստերը պատժելի են հասարակության կողմից և որևէ մեկը չի պատրաստվում փրկել նրանց», — ասել է Աբեսաձեն՝ հավելելով, որ «Վրացական երազանքը» պետք է պատասխան տա խոստումը դրժելու համար:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր կուսակցությունները և քաղաքացիական շարժումները շաբաթներ առաջ վերսկսեցին բողոքի ցույցեր անցկացնելը, երբ ձախողվեց համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրենքի նախագիծը: Նրանց պահանջը արտահերթ համամասնական ընտրություններ անցկացնելն է:aliq.ge