
Նոյեմբերի 24-ին Նինոծմինդայի կրթամշակութային երիտասարդական կենտրոնում անցկացվել էր ՛՛Այբ՛՛ հիմնադրամի կողմից կազմակերպված «Մեղուներ-հայերենը բոլորի համար» մրցույթը:
Դեկտեմբերի 4 -ին Նինոծմինդայի կրթամշակութային երիտասարդական կենտրոնում մրցույթի բոլոր մասնակիցների համար այդ հիմնադրամը փոքրիկ նվերներ էր նախատեսել՝ գրիչներ եւ դասացուցակի համար հետաքրքիր թերթիկներ, որոնք հանձնվեցին երեխաներին:
Այնուհետև տեղի ունեցավ Լեւոն Շանթի 150 ամյակին նվիրված բաց դաս՝ երիտասարդական կենտրոնի պատմության խմբակի մասնակցությամբ:
Ուսուցչուհի Նորսոյան Մանուշակի խոսքով. «Միջոցառման նպատակն էր երեխաներին ծանոթացնել հայ գրողների, հայ մեծերի հետ>>:
Մանրամասները՝ ռեպորտաժում.