
Նինոծմինդա քաղաքի Հրշեջ-փրկարարական ծառայությունը Վրաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացել է փրկարար «ԶԻԼ 131» նոր մեքենա։
Մեքենան նախատեսված է ձմեռվա բքին և այլ արտակարգ իրավիճակներում ուղևորներին տեղափոխելու համար։
Հարկ է նշել, որ արդեն երկրորդ տարին է, ինչ Նինոծմինդա քաղաքի Հրշեջ-փրկարարական ծառայությունը ստանում է ձմեռային պայմանների համար նախատեսված հատուկ փրկարար տեխնիկա։
Հիշեցնենք, որ 2018թ. հունվարին ծառայությունը ստացել էր «Ուրալ» մակնիշի մեքենա։