Վլադմիրովկա գյուղի դպրոցն ունի ջեռուցման և սանհանգույցի կարիք: Դպրոցն ունի երկու մասնաշենք: Մի մասնաշենքում են գտնվում ուսուցիչների սենյակը, տնօրենի աշխատասենյակը և երկու դասասենյակներ: Երկրորդ մասնաշենքում կա 5 դասասենյակ: 17 աշակերտ ունեցող դպրոցն ունի 20 հոգանոց աշխատակազմ։ Դպրոցը չունի նաև 1-ին և 2-րդ դասարանցիներ։
Առաջին մասնաշենքում դասի ժամանակ
2019թ. նոյեմբերի 18-ից դպրոցն ունի նոր տնօրեն, ով նպատակ ունի առաջիկա երկու տարիների ընթացքում բարելավել դպրոցի պայմանները։
Դպրոցի երկրորդ մասնաշենքը
“Ցանկալի է, որ դպրոցն ունենա կենտրոնական ջեռուցման համակարգ և սանհանգույց։ Ներակայումս երեխաները օգտվում են դրսում գտնվող երկաթյա զուգարանից, սակայն ձմռանը այն ևս պիտանի չէ”,-նշեց նորանշանակ երիտասարդ տնօրենը։
Ուսուցիչների սենյակը
Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը մունիցիպալիտետի 5 դպրոցներում շինաշխատանքների իրականացման նպատակով նախահաշիվ կազմելու համար հայտարարել է մրցույթ: Այդ դպրոցների թվում է նաև Վլադիմիրովկայի դպրոցը, որին կհատկացվի 50 հազար լարի ջեռուցման և սանհանգույցի կառուցման համար:
Աշակերտները ինֆորմատիկայի դասաժամին
Մանրամասները լսեք տնօրեն Ալվանջյանի հետ մեր զրույցում.