
Նաթիա Թոդուան «Music Video Underground Festival» միջազգային փառատոնի հաղթող է դարձել:
Թոդուան հաղթել է «Լավագույն մենակատար» անվանակարգում:
Երգչուհին անվանակարգում ներկայացված էր «Love letter» երգով:
Փառատոնի շրջանակներում ամեն ամիս անցկացվում է երաժշտական տեսահոլովակների մրցույթն և դրան մասնակցում են կատարողներ ողջ աշխարհից: Մրցույթն անցկացվում է Քալիֆոռնիայում:
Նաթիա Թոդուան Գերմանիայում «The Voice of Germany» մրցույթի հաղթող է և Վրաստանի Առաջին ալիքի «Վրաստանի աստղ» մեգաշոուի ժյուրիի անդամ է: