Կես միլիոն լարի՝ նախակրթարանների խաղալիքների համար

Կես միլիոն լարի՝ նախակրթարանների խաղալիքների համար

Թբիլիսիի նախակրթարանների հսկողության գործակալությունը նոր խաղալիքներ է ձեռք բերել մանկապարտեզների համար։ Այս մասին հայտնել է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ 

Առաջին անգամ խաղաղալիքներ են ձեռք բերվել մրցույթի միջոցով։ Մինչ այժմ նախակրթական հաստատություններն իրենք էին խաղալիքների գնումներ կազմակերպում։ Խաղալիքներ ձեռք բերելու համար ընդհանուր առմամբ ծախսվել է 500 հազար լարի (ավելի քան 168,3 հազար դոլար)։ Դրանք բաժանվելու են Թբիլիսիում գործող բոլոր մանկապարտեզներում։

«Խաղալիքների գնման ընթացքում հաշվի ենք առել թեմատիկան և տարիքային կատեգորիաները։ Կարևոր է, որ գույքը համապատասխանում է Եվրամիության ստանդարտներին և պատրաստված է անվտանգ նյութերից», — հայտնել է գործակալության տնօրեն Կախաբեր Գվանցելաձեն։ Նա ասել է, որ մոտ ապագայում ծրագրվում է մանկապարտեզների համար ձեռք բերել նաև փայտե խաղալիքներ։

Թբիլիսիում գործում է 180 պետական նախակրթարան, որոնցում այս տարի գրանցված է 61 հազարից ավել երեխա։aliq.ge