Ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա, Փարվանա լճի ափին, Փոկա գյուղում է գտնվում Սուրբ Նինոյի անվան կանանց մենաստանը:
Այստեղ հենց միանձնուհու ձեռքերով են պատրաստվում էկոլոգիապես մաքուր արտադրանք: Ձեռքի յուրօրինակ աշխատանքից բացի, այլ սարքավորումներ չեն կիրառվում:
Այստեղ կանայք պատրաստում են 18 տեսակի պանիր, 15 տեսակի շոկոլադ, 50 տեսակի ջեմ, ալպիական մեղր, մի քանի թեյատեսակներ չրերով և խոտերով:
Մենաստանի հարևանությամբ գտնվող խանութից կարելի է գնել վերոնշյալ արտադրանքը:
Մենաստան են գալիս մարդիկ, ինչպես Վրաստանի տարբեր շրջաններից, այնպես էլ՝ արտասահմանից: Այստեղ պատրաստված արտադրանքը ոչ միայն յուրօրինակ է, այլ նաև՝ առողջարար օրգանիզմի համար:
Մանրամասների մասին զրուցեցինք Մայր Շուշանիկի հետ.