
Դեկտեմբերի 6 -ին Նինոծմինդայի շրջանում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում, փորձեցինք պարզել՝ ո՞րքանով են պատրաաստ նոր տարվան, հաճելի՞ տոն է թե՞ ոչ, եւ ի՞նչքան գումար են նախատեսում նոր տարին դիմավորելու համար:
Բնակիչների մեծամասնությունը նշեց, որ հաճելի տոն է, բայց գների օրեցօր բարձրացումը արդեն խնդիր է։ Անցած տարվա համեմատ այս տարի ապրանքը ավելի թանկ է, եւ ամանորյա գնումների համար հարկավոր է մոտավորապես 1000 – 1500 լարի գումար:
Մի մասն էլ նշեց, որ անկախ ամեն ինչից նոր տարին ընտանեական տոն է եւ պետք է դիմավորել ամբողջ ընտանիքով եւ մեծ տրամադրությամբ:
Մանրամասները՝ ռեպորտաժում.