Հոլիվուդյան դերասանուհի Բրի Լարսոնը դարձել է 2019 թվականի ամենահայտնի դերասանուհին: Այս մասին հաղորդել է IMDb կինոռեսուրսը, որը հրապարակել է արտիստների վարկանիշը՝ պորտալում որոնման հարցումներից ելնելով:
Լարսոնը համբավ է ձեռք բերել 2015 թվականին «Սենյակ» ֆիլմի շնորհիվ: Ֆիլմում ունեցած դերակատարման համար նա ստացել է լավագույն դերասանուհի «Օսկար» մրցանակ: 2019-ին 30-ամյա դերասանուհին նկարահանվել է «Վրիժառուները» շարքից «Կապիտան Մարվել» սուպերհերոսական ֆիլմում, ինչպես նաև հայտնվել է «Վրիժառուները․ եզրափակիչ» ֆիլմում։
Երկրորդ տեղը բաժին է հասել «Տղաները» հեռուստասերիալի աստղ 25-ամյա Էրին Մորիարտիին: Երրորդ տեղում է 33-ամյա Էմիլիա Քլարկը, որը Դայներիս Թարգարյենի դերի կատարողն է «Գահերի խաղը» սերիալում։ 1in.am