Նինոծմինդացիները հարգեցին 1988թ-ի երկրաշարժի զոհերի հիշատակը

Նինոծմինդացիները հարգեցին 1988թ-ի երկրաշարժի զոհերի հիշատակը

Դեկտեմբերի 7-ին Նինոծմինդա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում անցկացվեց 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված պատարագ:

Պատարագից հետո ներկաները Հայոս-Քարթլոս զբոսայգում գտնվող հուշաքարի մոտ հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին:

Ավերիչ երկրաշարժի հզորությունը կազմում էր 9,2 բալ, որի արդյունքում ամբողջությամբ ավերվեցին Սպիտակ քաղաքը և հարակից 58 գյուղեր, մասնակիորեն ավերվեցին Լենինականը (Գյումրի), Ստեփանավանը, Կիրովականը (Վանաձոր) և 300 այլ բնակավայրեր: Երկրաշարժի զոհ դարձան առնվազն 25 հազար մարդ, իսկ 514 հազարը մնացին առանց տանիքի: