Դեկտեմբերի 8-ին նշվում է Նկարչի միջազգային օրը, որը հաստատվել է 2007թ․՝ «Աշխարհի ժողովուրդների արվեստ» միջազգային ասոցիացիայի կողմից, գրում է Calend.ru-ն։
Նկարչի մասնագիտությունը հազարավոր տարեկան է, դեռեւս հին մարդիկ ստեղծել են ժայռապատկեր գեղանկարներ։ Հին Եգիպտոսում նկարիչները մեծ հարգանք են վայելել։ Համարվում էր, որ պատկերներն ունեն հրաշագործ ազդեցություն։ Միջին դարերում արվեստի գլխավոր ուղղություններ են համարվել սրբապատկերները, որմնանկարները եւ խճանկարները։ Վերածննդի դարաշրջանում զարգացել է դիմանկարի ժանրը, որ այսօր էլ չի կորցնում արդիականությունը։
Ահա, թե ինչ են ասում նկարիչներն իրենց մասնագիտության մասին․
«Նկարիչը ազատվել է բոլոր գաղափարներից, կերպարներից եւ պատկերացումներից եւ դրանցից հետեւող առարկաներից, այդպիսին է սուպերմատիզմի փիլիսոփայությունը, որը արվեստը տանում է դեպի ինքն իրեն» (Կազիմիր Մալեւիչ):
«Նկարիչը մտավորական չէ, երբ պատկերում է մերկ կնոջ, նա մեր գիտակցության մեջ թողնում է այն միտքը, որ նա պատրաստվում է հիմա հագնվել» (Օդիլոն Ռեդոն)։
«Նկարչին անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ հաղթահարել ձանձրալի աշխատանքը» (Օգյուստ Ռենուար)։
«Ով ուզում է իմանալ իմ, որպես նկարչի, մասին, պետք է ուշադիր ուսումնասիրի իմ նկարները եւ փորձի դրանցից իմանալ, թե ով եմ ես եւ ինչ էի ես ուզում» » (Գուստավ Կլիմտ)։
«Ես այլասերված եմ, վուայերիստ եմ, սակայն նկարչի համար դա լրիվ նորմալ է» (Սալվադոր Դալի)։
«Ես կարծում եմ, որ նկարչի համար չկա ավելի դժվար բան, քան վարդ նկարելը, սակայն իր վարդը ստեղծել նա կարող է միայն իրենից առաջ նկարված բոլոր վարդերի մասին մոռանալով» (Անրի Մատիս)։
«Յուրաքանչյուր երեխա նկարիչ է, դժվարությունն այն է, որպեսզի մնալ նկարիչ՝ դուրս գալով մանկական տարիքից» (Պաբլո Պիկասո)։