
Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը հայտարարել է մրցույթ ձմռան եղանակին մունիցիպալիտետի գյուղեր տանող ճանապարհների ձնամաքրման աշխատանքների իրականացման համար: Մրցույթը կկայանա դեկտեմբերի 16-ին:
2020թ.-ին ձնամաքրման աշխատանքների իրականացման համար տեղական բյուջեից կհատկացվի 150 000 լարի:
Նշենք, որ 2019թ.-ին ևս նշված աշխատանքների համար հատկացվել էր 150 000 լարի գումար, որից այժմ պահուստում մնացել է 2000 լարի: