
Նինոծմինդայի քաղաքապետարանի Կանանց սենյակում անցկացվեց ուսուցողական թրենինգ Նինոծմինդայի մունիցիպալիտետի կանանց համար:
Վրաստանում Ամերիկյան դեսպանատան կողմից ֆինանսավորվող նախագծի շրջանակներում անցկացվող թրենինգը նպատակ ունի ժողովրդավարության զարգացման տեսանկյունից կանանց ընդգրկմանը հասարակական և տնտեսական գործընթացներին: Այս նախագիծը իրականացվում է Սամցխե Ջավախեթիի 6 մունիցիպալիտետներում: Նախագիծն ունի տարբեր ուղղություններ հաշվապահական գործ, համակարգչային ուսուցում, հյուրանոցային գործ և արտադրման ոլորտի հմտություններ:
Նինոծմինդացի կանայք ընտրել են հաշվապահության և մանր բիզնեսի ոլորտը: Նրանց մարզիչն է Լևան Բերիձեն: Դասընթացի ավարտին մասնակիցների համար կբացվի տվյալների բազա: Նախագծով նախատեսվում է մունիցիպալիտետների հետ կազմել 5-ամյա ծրագիր կանանց աշխատանքի տեղավոր: Յուրաքանչյուր թրենինգ կտևի 4 ժամ: Իսկ թե երբ կավարտվի ամբողջական դասընթացը, կախված է խմբից և մարզչից:
Մանրամասներ է հաղորդում նախագծի ներկայացուցիչ Մագդա Մոդեբաձեն.