Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տվյալներով՝ ուսուցիչների իրավասության հաստատման աշնանային քննությունների արդյունքները կարող են բողոքարկել կենտրոնում՝ դեկտեմբերի 9-ից, ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերի 11-ը, ժամը 18:00-ն:
Բողոքարկումը հասանելի է միայն առցանց online.naec.ge և www.naec.ge կայքերում:
Ուսուցիչը կարող է բողոքարկել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի առարկայի քննության արդյունքները:
Երկու կամ ավելի քննության արդյունքների բողոքարկման ժամանակ պետք է լրացնել համապատասխան տեղեկատվությունը բոլոր քննությունների համար, այնուհետև ուղարկել այն։ Դիմումի համար նախատեսված գումարը չվճարելու դեպքում, համակարգը թույլ չի տալիս գործողություն կատարել։
Քննության արդյունքի բողոքարկման վճարը 50 լարի է: Դեկտեմբերի 9-ից, ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերի 11-ը, ժամը 18:00-ը բողոքարկման դիմումը հետ վերցնելու դեպքում գումարը կվերադարձվի: Գումարն ամբողջությամբ վերադարձվում է նաև բողոքարկման փոփոխության (միավորի նվազման կամ ավելացման) դեպքում: Գումարի հետ վերադարձման մասին մանրամասն տեղեկություններն ավելի ուշ կտեղադրվեն online.naec.ge և www.naec.ge կայքերում:aliq.ge