
Այս օրերին աշխարհի շատ քաղաքներում ու բնակավայրերում տեղադրվում են ամանորյա տոնածառեր:
Անմասն չէ նաև Նինոծմինդա քաղաքը: Նինոծմինդայի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ տոնածառի ձեռքբերման և տեղադրման համար: Տեղական բյուջեից այդ աշխատանքների իրականացման համար հատկացվելու է 11, 016: Մրցույթը կավարտվի դեկտեմբերի 12-ին:
Նախագծով այս տարի նախատեված է նոր տոնածառ տեղադրել, իսկ Մշակույթի կենտրոնի մոտ կտեղադրվեն երկու աստղեր, բացի այդ կտեղադրվեն նաև այլ դեկորացիաներ: