
Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի սահմանապահները Վրաստանի 4 քաղաքացու են առևանգել: Նրանց մեջ եղած անչափահասին ավելի ուշ ազատ են արձակել, իսկ 3 տղամարդը ձերբակալված է սահմանը անօրինական հատելու համար:
Առևանգման փաստը հաստատում են Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունում:
Առևանգված են Կասպիի շրջանի Բոժամի և Լամիսղանայի բնակիչները:
Դեպքի առնչությամբ գործում է թեժ գիծ, տեղեկացված է ԵՄ դիտորդական առաքելությունը:aliq.ge