Օրերս Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցների առաջին դասարանների դասվարներին, ովքեր թվով 36 հոգի են, տրամադրել է նոութբուքեր:
Տվյալ նոութբուքերը մանկավարժներին պետք է տրվեին ուսումնական տարվա սկզբին՝ սեպտեմբեր ամսին:
Նշենք, որ ուսումնական տարվա սկզբին մունիցիպալիտետի բոլոր 350 առաջին դասարանցիներին ևս տրվել էր “ACER” ապրանքանիշի նոութբուքեր:
2019-2020թթ. ուսումնական տարում Նինոծմինդայի մունիցիպալիտետի 3 հանրային դպրոցներ չունեն առաջին դասարանցիներ: Այդ դպրոցներն են Վլադիմիրովկայի, Սամեբայի և Սպասովկայի թիվ 2 հանրային դպրոցները: