
United Airlines ավիաընկերության ինքնաթիռում կարիճը ուղևորին խայթել է: Չվերթը Սան Ֆրանցիսկոյից Ատլանտա ուղղությամբ է իրականացվել: Թռիչքի ժամանակ ուղևորներից մեկին ինչ-որ միջատ մի քանի անգամ ուժգին խայթել է: Որոշ ժամանակ անց նրա տաբատի միջից կարիճ է ընկել: Ինչպե՞ս է այն հայտնվել ինքնաթիռում, այդպես էլ գաղտնիք է մնացել:
Ավիաընկերության ներկայացուցիչները նշել են, որ անձնակազմն անմիջապես խորհրդակցել է բժիշկների հետ: Ուղևորին տեղափոխել են տեղի հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Հիվանդանոցից հայտնել են` սա արդեն երրորդ դեպքն է, երբ կարիճը խայթում է ուղևորին ինքնաթիռում: