Թբիլիսիի Դիղոմի թաղամասում տղամարդը կտրել է մի երիտասարդ կնոջ կոկորդը: Տուժածի վիճակը ծանր է:
Միջադեպը տեղի է ունեցել Թբիլիսիի Մարշալ Գելովանի պողոտայում գտնվող հետիոտնային կամրջի վրա: Երիտասարդ կնոջ վրա հարձակվել է դանակով զինված մի տղամարդ:
Ականատեսները պատմել են, որ տեսել են օգնություն կանչող արնաթաթախ մի կնոջ, որը, կորցնելով գիտակցությունը, վայր է ընկել: Շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է հիվանդանոց:
Կասկածյալը կալանավորված է: Ըստ ԶԼՄ-ների հաղորդած տեղեկությունների` մեղադրյալի բնակարանի խուզարկության ժամանակ ոստիկանները, որպես ապացույց, առգրավվել են դանակը:
Հետաքննությունը կպարզի` ծանո՞թ էին արդյոք կինն ու տղամարդը, ինչպես նաև հանցագործության դրդապատճառները: