
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության պահպանվող տարածքների գործակալության աշխատակից՝ Գոչա Չ.-ն, Բորժոմի-Խարագաուլի պահպանվող տարածքից 500 պարկ անօրինականորեն հող ձեռք բերելու դիմաց, քաղաքացուց պահանջել է կաշառք, 3 500 լարի չափով:
Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին կետով, որի համար նախատեսված պատիժը հանդիսանում է 6-ից 9 տարի ազատազրկում:tv9news.ge