Վրաստանի նախագահի աշխատակազմը տարածել է հայտարարություն, որում ասվում է, որ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքերը վրացական բանակի մասին աղավաղվել են և մեկնաբանվել առանց ենթատեքստի:
«Վրաստանի նախագահի խոսքերը հերթական անգամ աղավաղվել են և ներկայացվել այլ մեկնաբանությամբ: Միջոցառմանը Նախագահի ելույթը նվիրված էր Վրաստանի ազգային գաղափարախոսությանը, մշակույթին, գիտության հզորացմանը և նպատակ ուներ ներկայացնելու մեր դերը համաշխարհային մշակույթում: Հենց այս իմաստով մենք կարող ենք նվաճել աշխարհը:
Նախագահը մեկ անգամ ևս ընդգծում է, որ դա ոչ մի կապ չունի Վրաստանի պաշտպանական ուժերի և նրանց արժանապատվության հետ: Նման կեղծ մեկնաբանության տարածումը ոչ միայն նախագահին վարկաբեկելու փորձ է, այլև այն առաջին հերթին վնասում է երկրի շահերին և անվտանգությանը»,- ասվում է հայտարարության մեջ:1tv.ge