
61 տարեկանում կյանքից հեռացել է շվեդական Roxette փոփ խմբի մենակատար Մարի Ֆրեդրիքսոնը: Այս մասին հայտնել է երգչուհու մենեջերը:
Հիշեցնենք, որ 2002 թվականին Ֆրեդրիքսոնի մոտ ուղեղի քաղցկեղ էր ախտորոշվել:
Մարի Ֆրեդրիքսոնը և Պեր Գեսլեն ստեղծել են Roxette խումբը 1986 թվականին: 1989 թ-ին The Look երգը խմբին բերեց համաշխարհային ճանաչում:
Առաջարկում ենք լսել Roxette խմբի երգերից մի քանիսը.