
Դեկտեմբերի 11-ին ժամը 16:30-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի Ազատություն և Սպանդարյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել ՎԱԶ 21 10 և Honda Fit մակնիշների ավտոմեքենաները:
Ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել:
Մեքենաները թեթևակի վնասվել են:
Մեր նկարահանման պահին տեղում աշխատում էին Վրաստանի ՆԳՆ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: