Նինոծմինդայի բնակիչները ցույց են կազմակերպել Ախալցխայի մարզպետարանի շենքի մոտ

Նինոծմինդայի բնակիչները ցույց են կազմակերպել Ախալցխայի մարզպետարանի շենքի մոտ

Նինոծմինդայի բնակիչները, հուլիսի 26-ին ցույց են կազմակերպել Ախալցխայի մարզպետարանի շենքի մոտ, որտեղ մոտ 40 մարդ իրենց համագյուղացիներին մեղադրել են հողատարածքների գրավման մեջ, հաղորդում է akhaltskha.net-ը:

Ցուցարարների խոսքով` երեք օր առաջ հայտնի դարձավ, որ իրենց համագյուղացի Կարեն Մկրտչյանը եւ Մարտին Աղայանը վարձով վերցրել են մոտ 600 հեկտար հողատարածք եւ այդ տարածքից գյուղի բնակիչները չէին կարող այլեւս օգտվել:

Տեղացիները այս փաստը համարում են անօրեն եւ պահանջում են վերադարձնել իրենց հողատարածքները: Նշված տարածքի մեծ մասը արոտավայրեր են, մի մասը հնձելու տարածքներ են, իսկ 25 հեկտարը օգտագործվում էր գյուղատնտեսական մշակման համար:

Նոր հողատերերը արգելել են բնակիչներին օգտվել այդ տարածքից: Տվյալ հարցի շուրջ կապ հաստատվեց Նինոծմինդայի շրջանի ղեկավարի հետ: Գագիկ Ղարսլյանը նշեց, որ այս տարածքը գրանցված է միայն մի անձի` Մարտիրոս Աղայանի վրա: Նա այս տարածքի սեփականատերն է, որի համար պետությանը վճարում է հարկ: Աղայանը այն սեփականաշնորհել է 2001 թվականին, իսկ բնակիչները այն օգտագործում էին անօրեն:

Ցույցի մասնակիցները չկարողացան հանդիպել մարզպետին, նրա տեղում չլինելու պատճառով, սակայն մի քիջ ուշ արդեն Ախալքալաքում հանդիպեցին մարզպետարանի ներկայացուցիչներին:

Մարզպետի տեղակալ Գելա Դեմետրաձեն նշեց, որ նշված խնդրի լուծումը չի մտնում մարզպետարանի պարտականության մեջ:

Ըստ Փարվանա գյուղի բնակիչների` մինչ այդ նրանք դիմել էին խորհրդարան եւ տնտեսության նախարարությանը, բայց նրանք ասել էին, որ պետք է դիմել տեղի մարզպետարան:

Փարվանա գյուղի բնակիչները նշում են, որ նշված խնդրի լուծման համար նրանք մոտ ժամանակում դիմելու են դատարան:
news.am



Opinion, pooling and voting