Փոկա գյուղում մեկնարկել է խոշորամասշտաբ ենթակառուցվածքային նախագծի կառուցման աշխատանքները

Փոկա գյուղում մեկնարկել է խոշորամասշտաբ ենթակառուցվածքային նախագծի կառուցման աշխատանքները

Փոկա գյուղում մեկնարկել է երեք միլիոնանոց ենթակառուցվածքային նախագծի կառուցման աշխատանքները: Փարվանա լճի հարևանությամբ կառուցվելու է հանգստի գոտի:

Թե ինչ նշանակություն է ունենալու ենթակառուցվածքային այս խոշորամասշտաբ նախագիծը, մեզ պատմեց Սուրբ Նինո վանական համալիրի միանձնուհի Մայր Շուշանիկը:


Նախագծի կառուցման համար Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից տրամադրվել է 3,099,909 լարի գումար, իսկ աշխատանքներն իրականացնում է “Regildi” ՍՊԸ-ն:

Նախագծով նախատեսվում են հետևյալ աշխատանքները.

►Կենտրոնական ճանապարհից մինչև Կանանց մենաստանն ընկած հատվածի ասֆալտապատում, ինչպես նաև մենատանի հարակից տարածքում ավտոկայանատեղիի կառուցում,

► երեք ոչ մեծ մի հարկանի շենքերից բաղկացացծ այցելուների սրահի կառուցում, որոնք կծառայեն որպես հյուրերի ընդունման գոտի, ոչ մեծ խանութ-սրճարան, համտեսի սենյակ, խոհանոց, հասարակական զուգարան:

► սրահի վերանորոգում;

► Գոյություն ունեցող գյուղատնտեսական նշանակության շինության հարևանությամբ նմանատիպ շինության կառուցում,

► կեղտաջրերի կենսաբանական մաքրման կազմակերպում օբյեկտների ջրամատակարարման նպատակով

► հետիոտնի անցուղիների բարեկարգում, քարով ցանկապատում, գիշերային լուսավորության անցկացում

•մկրտության համար հասարակական վայրի և Փարավանի լճի ափին գտնվող հետիոտնային թեքահարթակի կառուցում

• Ավտոկայանատեղիի, անհանգույցի և հսկիչ աշտարակի կառուցում, ջրի կարգավորման նպատակով րամբարի կառուցում;

• Սուրբ Նինոյի անվան վանական համալիրից մինչև մկրտության վայր հետիոտնային անցուղուկառուցում և գիշերային լուսավորության անցկացում