
Հարավային Օսիայի դե ֆակտո գլխավոր դատախազ Ուրուզմագ Ջագաևի հաղորդմամբ՝ «2008-ի պատերազմում մեղադրվող Վրաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետախուզվող անդամների ցուցակը կհամալրվի»:
Ըստ օսական ԶԼՄ-ների, Ջագաևը այդ մասին խոսել է Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Դմիտրի Դեմեշինի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես նշվում է, ցուցակում կա 47 հետախուզվող անձ, այդ թվում՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Դեմեշինն էլ խոստացել է, որ եթե հանցագործները գտնվեն Ռուսաստանի տարածքում, ապա նրանց կարող են Հարավային Օսիա արտահանձնել:
Ըստ ռուս և օսական կողմերի դիրքորոշման, 2008 թվականի օգոստոսի պատերազմը վրացական կողմն է սկսել:aliq.ge