
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ոչնչացրել է տարբեր ժամանակներում 676 քրգործերով առգրավված թմրանյութ:
Վրաստանի նախարարության տվյալներով՝ ոչնչացված դեղերի արժեքը «սև շուկայում» կազմում է մոտ 9 միլիոն լարի (ավելի քան 3,1 մլն դոլար):
Թմրանյութերը ոչնչացվել են ժամանակակից տեխնոլոգիաներով, համապատասխան վառարանում: Թմրամիջոցների ոչնչացման գործընթացին մասնակցել են ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև տարբեր նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ: