Վլադիմիրովկա գյուղը գտնվում է Փարվանա լճի հարավում և Նինոծմինդա քաղաքից հեռու է 34 կիլոմետրով:
Ներկայումս գյուղում ապրում են 28 ընտանիք կամ այլ կերպ շուրջ 140 բնակիչ: Բնակիչների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է: Գյուղն ունի 9-ամյա դպրոց և արարողությունների տուն: Գյուղի ամենահրատապ խնդիրներից են ճանապարհների անբարեկարգ վիճակը, խմելու ջրի անբավարարությունը և բնական գազի բացակայությունը, արոտավայրերի խնդիրը և այլն:
Բնակիչները բողոքում են, որ յուրաքանչյուր ընտանիք ամսական աղբահանության համար վճարում է 1 լարի 60 թեթրի, այն դեպքում, երբ գյուղում աղբաման անգամ չկա: Ձմռանը գյուղում խնդրահարույց են դառնում փակ ճանապարհները: ՛՛Ավագ դասարանի աշակերտները գնում են Փոկա գյուղի դպրոց և շատ անգամ ճանապարհը նրանց շնորհիվ է բաց լինում: Մեր գյուղացիները հաճախ մեքենաները կայանում են Փավանա լճի ափին՝ նշելով, որ այդտեղից հեշտ է երթևեկել: Չնայած դա շատ վտանգավոր է և ռիսկային։ Ավելի շատ կանայք են վախենում երթևեկել սառած լճի վրայով։ Ջրատար խողովակները հնացել են, մի քանի տեղից ծակվել, որտեղից ջուրը հոսում է՝ առաջացնելով խմելու ջրի կորուստ,֊
Այս տարի “Օգնություն գյուղին” ծրագրով Վլադիրմիրովկայում հարթեցվել է 100 մետր ճանապարհ։
Մանրամասները դիտեք տեսանյութում.