Դեկտեմբերի 12-ին Նինոծմինդա քաղաքի Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային կենտրոնում կայացավ ինտելեկտուալ խաղի մրցույթ: Մրցույթի մասնակիցներն էին կենտրոնի և Մեծ Խանչալի գյուղի դպրոցի սաները: Հարցերը վերաբերում էին «Հայոց պատմություն» առարկային:
Մասնակիցները խաղում էին 4 թիմերով: Նրանք իրավունք ունեին ընտրել հարցերը և հարցն ընտրելուց հետո պատմում էին նշված պատմական անձնավորության կամ իրադարձության մասին մանրամասներ:
Մասնակիցներին հնարավորություն էր տրված նաև երգել թեմատիկ երգեր, որոնց կատարումը նրանց կբերեր լրացուցիչ միավորներ:
Լարված պայքարում մրցույթի հաղթող դարձավ Մեծ Խանչալի դպրոցի ՛՛Քաջազուն՛՛ թիմը: Մյուս մասնակիցները Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային կենտրոնի կողմից ստացան մասնակցության վկայականներ:
Մանրամասները դիտեք ֆոտոշարքում.