«Նորաձեւություն եւ ոճ» խորագրով բաց դաս Հեշտիայի թիվ 2 դպրոցում

«Նորաձեւություն եւ ոճ» խորագրով բաց դաս Հեշտիայի թիվ 2 դպրոցում

Դեկտեմբերի 13 -ին Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցի 10 -րդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս` «Նորաձեւություն եւ ոճ» խորագրով:

Բաց դասը անցկացվեց երկու լեզուներով` վրացերեն եւ ռուսերեն, ուսուցիչներ՝ Գայանե Մնոյանի եւ Արմինե Դանոյանի գլխավորությամբ:

Աշակերտները երկու լեզուներով ներկայացրեցին տարբեր ժամանակներում գոյություն ունեցող նորաձեւությունը եւ նրանից առաջացած ոճը, ինչպես նաեւ համառոտ կերպով խոսեցին հոլիվուդյան աստղերի եւ վրացական տարբեր տարազների մասին:

Ուսուցիչները եւ աշակերտները նշեցին, որ նորաձեւությունը նույնպես արվեստ է եւ յուրաքանչյուր ոք պետք է կարողանա ճիշտ տեղում ճիշտ հագնվել:

Լուսանկարները տրամադրել է դպրոցի տնօրինությունը.