
Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը անցկացրել է մրցույթ-տենդեր մունիցիպալիտետի գլխավոր տոնածառի տեղադրման համար:
Այդ աշխատաքների համար տեղական բյուջեից հատկացվելու է 11 016 լարի գումար առանց ավելացված արժեքային հարկի: Մրցույթը շահել է անհատ ձեռներեց Արարատ Արզումանյանը:
Նախագծով նախատեսված է տեղադրել նոր տոնածառ, երկու լուսավորված աստղեր Մշակույթի կենտրոնի դիմաց և այլ դեկորացիաներ: