Դիլիֆ գյուղի դպրոցը ունի մի շարք խնդիրներ, սակայն ամենահրատապը դպրոցի շենք լցվող անձրևաջրերն ու ձնհալի ջրերն են։
Դպրոցում սովորում են 180 աշակերտ, նրանցից մեկն ունի սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ և տանն է ուսանում։
Այս տարի դպրոցում կառուցվել է սանհանգույց և վերանորոգվել է մարզադահլիճը։ Դպրոցն իր սեփական միջոցներով մարզադհլիճի վերանորոգման մրցույթ֊տենդերի համար հատկացրել էր 10300 լարի, իսկ մրցույթը շահել էր 8096 լարիի դիմաց։ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանն էլ դպրոցում սանհանգույց կառուցելու համար հայտարարել էր մրցույթ՝ հատկացնելով 23,750 լարի։
Դպրոցի սանհանգույցը
Դպրոցն ունի 12 դասասենյակ, որոնք վերանորոգման կարիք ունեն։ Դպրոցում կա տնօրենի աշխատասենյակ, համակարգչային դասարան, ուսուցիչների սենյակ, մարզադահլիճ, որը սակայն բավարար մարզագույք չունի։ Դպրոցն ունի նաև լաբորատորիա, որը ևս թարմացման կարիք ունի։
Դպրոցի մարզադահլիճը
Տնօրենի խոսքով, ամենահրատապ խնդիրը ձնհալի ջրերն ու անձրևաջրերն են, որոնք լցվում են դպրոցի շենք։ Նա նշեց, որ մունիցիպալիտետի ղեկավարությունը տեղյակ է և խոստացել է խնդրին լուծում տալ 2020 թվականին։
Դիլիֆ գյուղի դպրոցը կառուցվել է 1960թ.։ Ընդհանուր առմամբ դպրոցը բարվոք վիճակում է։ 2016թ.֊ին դպրոցում անցկացվել է ջեռուցման համակարգ։
Դպրոցի միջանցքը
Դպրոցն ունի մանկավարժներ, ովքեր չեն դասավանդում ըստ ստացած մասնագիտության, սակայն նրանք ընդգրկված են ուսուցիչների վերապատրաստման գործընթացում և ցանկանում են քննություն հանձնել դասավանդած առարկայի մասին։ Դպրոցն ունի 27 մանկավարժ, նրանցից չորսը ունեն ավագ ուսուցչի կարգավիճակ և ևս մեկը հանձնել է համապատասխան քննություն և հավաքել է 10 բալ։
Այս տարի քչացել են առաջին դասարանցիների թիվը. նրանք 15֊ն են՝ անցյալ տարվա 21֊ի փոխարեն։
Նյութի մասին մանրամասներ է հաղորդում դպրոցի տնօրեն Տիգրան Սարուխանյանը.