Նինոծմինդայի մարզադպրոցի շախմատի խմբակը ամփոփում է տարին

Նինոծմինդայի մարզադպրոցի շախմատի խմբակը ամփոփում է տարին

Ամփոփելով 2019 թվականը, կարելի է նշել, որ տարին հաջողակ էր Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցի շախմատի խմբակի սաների համար: 2019թ.-ի ընթացքում խմբակի սաները մասնակցել են 3 միջազգային, 3 հանրապետական, 3 տարածաշրջանային և 3 շրջանային բնույթ կրող մրցաշարերի, որոնցում նվաճել են մրցանակային տեղեր:

Շրջանային դպրոցահասակների շախմատի մրցաշարում, որին մասնակցում էին 45 խաղացողներ, 12 տարեկան աղջիկների պայքարում առաջին մրցանակին են արժանացել Թամարա Արզումանյանը, Ելենա Ջաղացպանյանը, Աստղիկ Խանոյանը: 18 տարեկան աղջիկների պայքարում առաջին տեղն է զբաղեցրել Աշխեն Պոդոսյանը, երկրորդ հորիզոնականը՝ Նարինե Ծառուկյանը, երրորդ հորիզոնականը՝ Տատյանա Վարդանյանը: 12 տարեկան տղաների պայքարում առաջին հորիզոնականն է զբաղեցրել Անդրանիկ Ղուկասյանը, երկրորդ հորիզոնականը՝ Սարգիս Լալայանը, երրորդ հորիզոնականը՝ Հովակիմ Նանայանը: 14 տարեկան տղաների պայքարում առաջին տեղն է զբաղեցրել Ստյոպա Մնդլյանը, երկրորդ հորիզոնականը՝ Վաղարշակ Ղուկասյանը, երրորդ հորիզոնականը՝ Մաքսիմ Նանայանը: Մինչև 18 տարեկան տղաների պայքարում առաջին հորիզոնականն է զբաղեցրել Արշալույս Զաքարյանը, երկրորդ հորիզոնականը՝ Դավիթ Սահակյանը, երրորդ հորիզոնականը՝ Հովհաննես Պոդողլյանը:

7-րդ Համահայկական խաղերում փայլեց Դավիթ Սահակյանը, ով 6 հնարավորից հավաքեց 5 միավոր և մտավ 147 լավագույն մարզիկների 10-յակ:

Նինոծմինդա քաղաքում կայացած մինչև 14 տարեկանների Սերգեյ Տոնայանին նվիրված մրցաշարում, որին մասնակցում էին Վրաստանի տարբեր շրանների 10 թիմեր, առաջին հորիզոնականը զբաղեցրեց Գորիի թիմը, երկրորդ հորիզոնականը՝ Նինոծմինդա քաղաքի թիմը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Սաթխա գյուղի թիմը:

Ախալցիխեում անցկացված շախմատի երիտասարդական մրցաշարում աղջիկների պայքարում լավագույնը ճանաչվեց Տատյանա Վարդանյանը, իսկ տղաների պայքարում Ստյոպա Մնդլյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

Վրաստանի շախմատի առաջնությունում 1200, 1600, 2000 ռեյտինգային կատեգորիաներում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցի շախմատի խմբակի շրջանավարտ Աիդա Մկրտչյանը:

Գորիում կայացած մեկ այլ մրցաշարում Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցի շախմատի խմբակը թիմային պայքարում զբաղեցրեց առաջին հորիզոնականը:

Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցի շախմատի խմբակը բացվել է 11 տարի առաջ: Այս տարիների ընթացքում խմբակի սաները բազմաթիվ ձեռքբերումներ են ունեցել տարբեր մրցաշարերում: Այժմ խմբակ են հաճախում 7- 18 տարեկան 5 աղջիկ և 20 տղա:

Խմբակի մարզիչ Յուրա Կույումչյանի խոսքով, 2019թ.-ը բավականին հաջողակ տարի էր սաների համար: Նա նշեց, որ ավելի մեծ հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է մեծացնել պարապմունքների սենյակը և նոր տեխնիկա ձեռք բերել:
Մանրամասները լսեք նյութում.