Թբիլիսիի քաղաքապետարանը Նինոծմինդա քաղաքին է նվիրել անցյալ տարիների ամանորյա զարդարանքները

Թբիլիսիի քաղաքապետարանը Նինոծմինդա քաղաքին է նվիրել անցյալ տարիների ամանորյա զարդարանքները

Արդեն մի քանի օր է Նինոծմինդա քաղաքում ընթանում են մունիցիպալիտետի գլխավոր տոնածառի տեղադրման և ձևավորման աշխատանքները:

Այս տարի ևս Թբիլիսիի քաղաքապետարանը Նինոծմինդա քաղաքին է նվիրել անցյալ տարիներին ամանորյա Թբիլիսին զարդարած թվով 1000 դեղին լույսեր և դեկորացիաներ, որոնց շնորհիվ Նինոծմինդան ամանորին ավելի գեղեցիկ տեսք կընդունի:

Արդեն երեք տարի է Թբիլիսիի քաղաքապետարանը Նինոծմինդային է նվիրում նախկին ամանորյա զարդարանքները, որոնք տեղադրվում են Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնի բակում և Հայոս-Քարթլոս զբոսայգում:

Հիշեցնենք, որ այս տարի ամանորյա տոնածառի ձևավորման և տեղադրման համար մունիցիպալ բյուջեից հատկացվել է 11 016 լարի: Նույն գումարի դիմաց մրցույթը շահել է անհատ ձեռներեց Արարատ Արզումանյանը:
NOR ռադիոկայանը կներկայացնի նոր ֆոտոշարք, երբ Նինոծմինդա քաղաքում ավարտվեն ամանորյա զարդարանքներին ուղղված աշխատանքները: