Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղում բացի վատ ճանապարհներից, կան նաև մի շարք այլ սոցիալ-կենցաղային բնույթի խնդիրներ:
Բնակիչները նշում են, որ գյուղը չունի ոռոգման համակարգ, այն դեպքում, երբ գյուղն ունի հսկայական ջրային ռեսուրսներ, որոնք չեն ծառայում իրենց նշանակությանը: Գյուղում չկա բուժկետ, աղբարկղեր, գյուղը չունի բավարար գիշերային լուսավորություն, արարողությունների տունն ունի վերանորոգման կարիք:
Բնակիչ Ավետիս Գրիգորյանը նշում է, որ գրեթե 40 գյուղ օգտվում է Դիլիֆի ջրից, իսկ գյուղում ոռոգման համակարգ չկա, որով շատ հարցեր կլուծվեին:
Մեկ այլ բնակիչ Մխիթար Ենգիբարյանն էլ նշեց, որ բնակիչները ստիպված քայլում են 500 մետր, որ աղբը գցեն աղբամանի մեջ:
Միքայել Մանվելյանն էլ նշում է, որ «Օգնություն գյուղին» ծրագրով հատկացված 20 հազար լարին ծախսվել է գերեզմանոցի մոտ հարակից շինության կառուցելու համար: