Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի նստավայրում սփյուռքի համար սենյակ կառանձնացնի: Այս մասին նախագահ Զուրաբիշվիլին հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում ելույթ ունենալիս: Նրա խոսքով, սա կլինի մի վայր, որտեղից սփյուռքի ներկայացուցիչները հնարավորություն կունենան առաջնահերթ տեղեկատվություն ստանալու:
«Բազմիցս ասել եմ, որ սփյուռքի ներկայացուցիչները կարիք ունեն մայրաքաղաքում մի վայր ունենալու, որտեղից կստանան տեղեկատվություն, թե երկիրն իրենց ինչ հնարավորություններ է առաջարկում: Կդիմեն մեզ, եթե պատրաստվում են վերադառնալ, աշխատանքի տեղավորվել, երեխաներին բերել դպրոց, կամ եթե ժամանակավոր են վերադառնում ու ցանկանում են որևէ ներդրում անել հայրենիքում»,- ասել է Զուրաբիշվիլին:
Իր ելույթի ընթացքում Զուրաբիշվիլին խոսել է հիմնականում վրացական սփյուռքի ներկայացուցիչներին հաձրենիք վերադարձի, Վրաստանում անշարժ գույք ձեռք բերելու, ինչպես նաև երկրի ներսում ապակենտրոնացման հարցերի շուրջ: Երկրի նախագահը նաև կոչ է արել սփյուռքում բնակվող վրացիներին՝ վերադառնալ ու անշարժ գույք ձեռք բերել ոչ թե մայրաքաղաքում, այլ շրջաններում:aliq.ge