
Շուտով Ամանոր է, Նինոծմինդայի փողոցներում արդեն նկատելի է ամանորյա եռուզեռը, որը սկսվում է դեկտեմբերի կեսերից: Բնակիչները կամաց-կամաց սկսում են պատրաստվել Նոր տարվան, արդեն խանութներում հերթեր են գոյանում: Ամանորյա գնումների ցուցակները ձեռքերին հոգնատանջ դեմքերով մարդիկ խանութից-խանութ են շտապում: Բնակչության մի մասը դժգոհ է այս տոնից, մի մասն էլ ուրախ է: «Նոր տարի է, նոր սպասելիքների, նպատակների ու նոր հույսերի տարի »: