Ռուս բռնազավթիչները ձերբակալել են, Կասպիի մունիցիպալիտետի Քվեմո Ճալա գյուղի բնակիչ, 96 ամյա Գորա Ղարիբաշվիլիին: Ձերբակալությունը հավանաբար տեղի է ունեցել Ծունեվի գյուղի մոտակայքում:
Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել է Քվեմո Ճալայում, Կասպիի քաղաքապետարանի ներկայացուցիչ, Ստեփանե Մեսրոպաշվիլին, ծերունին փորձում էր հասնել բռնազավթված Ծունեվի գյուղի մոտ գտնվող գերեզման:
Գորա Ղարիբաշվիլին բռնազավթիչները արդեն ձերբակալել են մի քանի անգամ: Վերջին անգամ նրան ձերբակալել են անցյալ տարի:
Բացի այդ, Վրաստանի պետական անվտանգության ծառայութունում հայտարարում են, տեղեկատվությունը ճշտելու համար ակտիվացել է «թեժ գիծ», և միջադեպի մասին տեղեկացված է Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը:1tv.ge