Հերթը կհասնի նաև Հենզել Մկոյանին. Էլիսաշվիլին նախատեսում է այցելել Նինոծմինդա

Հերթը կհասնի նաև Հենզել Մկոյանին. Էլիսաշվիլին նախատեսում է այցելել Նինոծմինդա

Նոյեմբերի 14-ին համամասնական ընտրակարգին անցնելու նախագծի տապալումից հետո, Վրաստանում մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները ուշադրության կենտրոնում հայտնվեցին: Ավելին օրինագծի տապալումը ուղիղ կապվեց նրանց անվան հետ:

Այս իրադարձություններից հետո «Քաղաքացիական շարժման» առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին սկսեց նոր ծրագիր, որի շրջանակներում շարժման անդամները շրջում են Վրաստանի շրջաններով և հանդիպում մարդկանց հետ՝ բացահայտելով շրջաններից ընտրված մեծամասնական պատգամավորների ունեցվածքը:

Ալեկո Էլիսաշվիլին արդեն եղել է Սիղնաղի-Դեդոփլիսծղարո, Գորի, Դմանիսի-Ծալկա և Գուրիայի մեծամասնական շրջաններ, որտեղ ինչպես «Քաղաքացիական շարժման» անդամներն են նշում բացահայտել են տեղի «ֆեոդալներին»:

«Ալիք Մեդիայի» հետ զրույցում Ալեկո Էլիսաշվիլին հայտնեց, որ նախատեսում են նաև այցելել Նինոծմինդա:

«Մտածում ենք այցելել նաև այս շրջանը, սակայն այժմ չեմ կարող ասել՝ երբ և ինչպես: Մեծամասնական պատգամավորներից ամենաանհանգստացնողներից մեկը հենց պարոն Հենզել Մկոյանն է: Նա այս երկրի ամենամեծ ֆեոդալներից մեկն է»,- ասում է Էլիսաշվիլին:aliq.ge